Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Լիսկայի որդուն և թիկնապահին ազատելն ընդամենը առիթ էր»

«Լիսկայի որդուն և թիկնապահին ազատելն ընդամենը առիթ էր»
29.09.2013 | 14:27

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության որոշումից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն դադարեցրին իրենց աշխատանքները զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում: Երկու հասարակական կազմակերպություններն էլ իրենց տարածած հաղորդագրության մեջ նշում են, որ ակնհայտ ապօրինի այդ որոշումը կայացվել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ: Հիմա ԱԺ-ն պետք է հավանություն տա Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի որոշմանը: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել իր ղեկավարած կազմակերպությունը նոր զինդատախազի օրոք, կվերադառնա՞ն հանձնաժողով, թե՞ ոչ: «Այդ հարցը, կարծում եմ, պետք է ուղղել ՀՀ նոր զինդատախազին, որին կնշանակեն առաջիկայում: Գևորգ Կոստանյանն այդ հանձնաժողովը ստեղծել էր՝ սկզբում անկողմնակալություն ապահովելու նպատակով և ընդգրկել էր հինգ կազմակերպություններ: Հետո նա սահմանափակումներ մտցրեց, հայտարարելով, թե պետք է զբաղվենք միայն իր պաշտոնավարման ժամկետից սկսած գործերով, իսկ դրանից առաջ բանակում տեղի ունեցած զինծառայողների մահվան դեպքերը նրան չէին հետաքրքրում: Մենք այդ հանձանժողովում էինք ընդգրկվել՝ հաշվի առնելով զոհված զինծառայողների ծնողների ցանկությունը: Այժմ այդ հանձնաժողովում կա երեք կազմակերպություն՝ «Հայկական լեգեոն», «Իրավունքներ առանց սահմանների», «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»: Լիցկայի որդու և թիկնապահի նկատմամբ կայացրած որոշումն առիթ է, որպեսզի մենք դուրս գանք այդ հանձնաժողովից: Գևորգ Կոստանյանի հայտարարությունն այդ դեպքի առիթով բացահայտ կողմնակալ դիրքորոշման վկայություն էր և ուղղորդում էր նախաքննությունը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ